«Ալաշկերտը» խոշոր հաշվով հաղթեց «Արարատին» (տեսագրություն)

«Ալաշկերտը» խոշոր հաշվով հաղթեց «Արարատին» (տեսագրություն)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրի մեկնարկային խաղում «Ալաշկերտը» 3 անպատասխան գնդակ ուղարկեց մրցաշարային աղյուսակի հետնապահի դարպասը։ Հայաստանի գործող չեմպիոնի կազմում դուբլի հեղինակ դարձավ Միհրան Մանասյանը (73′, 77′), մեկ անգամ էլ աչքի ընկավ Զավեն Բադոյանը (83′)։

Այս հաղթանակից հետո «Ալաշկերտը» 39 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, սակայն 37 միավոր ունեցող «Շիրակը» տուրի շրջանակում իր հանդիպումը դեռ չի անցկացրել։ «Արարատը» մնաց 6 միավորով վերջին տեղում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում