«Բավարիա»-«Ռեալ»․ մյունխենցիների ներկայացուցիչները գոհ են վիճակահանությունից

«Բավարիա»-«Ռեալ»․ մյունխենցիների ներկայացուցիչները գոհ են վիճակահանությունից

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին, ղեկավարության ներկայացուցիչ Կարլ-Հայնց Ռումենիգեն և նախկին ֆուտբոլիստ Լոթար Մաթեուսը Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի վիճակահանության վերաբերյալ իրենց մեկնաբանություններն են տվել։ Հիշեցնենք, որ մյունխենյան թիմը խաղալու է Մադրիդի «Ռեալի» հետ՝ առաջին հանդիպումն ացնակցնելով տանը։

Կարլո Անչելոտի․ ««Ռեալի» հետ հանդիպումներն ինձ համար յուրահատուկ կլինեն։ Հետաքրքիր կլինի խաղալ նրանց դեմ։ Մենք վստահ ենք մեր ուժերի վրա և մտադիր ենք հաղթել Չեմպիոնների լիգայում։ Կարող ենք հաղթահարել «Ռեալի» արգելքը, բայց պետք է նշել, որ «Ռեալը» ֆանտաստիկ թիմ է և ֆանտաստիկ մարզիչ ունի»,- Անչելոտիի խոսքը փոխանցում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Կարլ-Հայնց Ռումենիգե․ «Մենք գիտենք, որ «Ռեալը» 11 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, սակայն պայքարը շարունակելու հնարավորությունները հավասար են։ Մենք շատ մոտիվացված ենք։ Չգրված օրենք կա, որ գործող գավաթակիրը երկրորդ անգամ անընդմեջ չի հաղթում մրցաշարում։ Դա մեր օգտին է խոսում։ Մենք «Ռեալին» շատ լավ ենք ճանաչում։ Նույն էլ մրցակիցը կարող է ասել մեր մասին»։

Լոթար Մաթեուս․ «Ըստ իս, վիճակահանության արդյունքում 4 ուժեղագույն թիմերը 2 զույգ կազմեցին՝ «Բավարիան» և «Ռեալը», «Յուվենտուսը» և «Բարսելոնան»։ Հիանալի հանդիպումներ են լինելու։ «Բավարիան» ու «Ռեալն» իրարից գաղտնիքներ չունեն։ Ինքս կարծում եմ՝ դիմակայության ֆավորիտը «Բավարիան» է, որը փոքր-ինչ ավելի համակարգված է խաղում»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում