Իսպանիայի հավաքականի՝ Իսրայելի և Ֆրանսիայի հետ խաղերի հայտացուցակը

Իսպանիայի հավաքականի՝ Իսրայելի և Ֆրանսիայի հետ խաղերի հայտացուցակը

Իսպանիայի հավաքականն Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակում մարտի 24-ին խաղալու է Իսրայելի հետ, իսկ մարտի 28-ին, Փարիզում ընկերական հանդիպում է անցկացնելու Ֆրանսիայի ընտրանու հետ։ Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր առաջիկա խաղերին մասնակցելու հնարավորություն կունենան։

Դարպասապահներ՝ Դավիդ դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ»), Պեպե Ռեյնա («Նապոլի»), Սերխիո Ռիկո («Սևիլյա»)։

Պաշտպաններ՝ Ալբա («Բարսելոնա»), Սեսար Ասպիլիկուետա («Չելսի»), Նաչո Մոնրեալ («Արսենալ»), Պիկե («Բարսելոնա»), Նաչո («Ռեալ»), Սերխիո Ռամոս («Ռեալ»), Դանիել Կարվախալ («Ռեալ»)։

Կիսապաշտպաններ՝ Խավի Մարտինես («Բավարիա»), Անդեր Էրրերա («Մանչեսթեր Յունայթեդ»), Սերխիո Բուսկետս («Բարսելոնա»), Ասյեր Իլյարամենդի («Ռեալ Սոսյեդադ»), Անդրես Ինյեստա («Բարսելոնա»), Իսկո («Ռեալ»), Տյագո Ալկանտարա («Բավարիա»), Կոկե («Ատլետիկո»), Դավիդ Սիլվա («Մանչեսթեր Սիթի»), Վիտոլո («Սևիլյա»)։

Հարձակվողներ՝ Պեդրո Ռոդրիգես («Չելսի»), Ալվարո Մորատա («Ռեալ»), Դիեգո Կոստա («Չելսի»), Դեուլոֆեու («Միլան»), Յագո Ասպաս («Սելտա»)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում