Շեքսպիր․ «Ատլետիկոյի» հետ դիմակայությունը մեզ համար մարտահրավեր է

Շեքսպիր․ «Ատլետիկոյի» հետ դիմակայությունը մեզ համար մարտահրավեր է

«Լեսթերի» գլխավոր մարզիչ Քրեյգ Շեքսպիրը Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի վիճակահանության վերաբերյալ իր կարծիքն է արտահայտել։ «Աղվեսները» կիսաեզրափակչի ուղեգրի համար մրցելու է Մադրիդի «Ատլետիկոյի» հետ։

-«Ատլետիկոն» վերջին 3 տարվա ընթացքում 2 անգամ խաղացել է Չեմպիոնների լիգայի եզրափակչում։ Նման թիմի հետ դիմակայությունը մեզ համար իսկական մարտահրավեր է։ «Ատլետիկոն» հրաշալի թիմ է, որը ֆանտասիկ ֆուտբոլիստներ ունի և մրցաշարում հանդես գալու մեծ փորձ։ Մենք պատրաստ ենք ջանք չխնայել։ Հիանալի իրադարձություն է լինելու մեր երկրպագուների և ամբողջ ակումբի համար,- Շեքսպիրի խոսքը մեջբերված է «L’Equipe»-ից։

Հավելենք, որ առաջին հանդիպումը կայանալու է Մադրիդում, ապրիլի 12-ին, իսկ պատասխան խաղը՝ ապրիլի 18-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում