Ինդիան Ուելս. Կիսաեզրափակչի զույգերը (տեսանյութ)

Ինդիան Ուելս. Կիսաեզրափակչի զույգերը (տեսանյութ)

Ինդիան Ուելսում ընթացող թենիսի «Մասթերս-1000» կարգի մրցաշարում այսօր կայացել է միայն մեկ հանդիպում:

Քառորդ եզրափակչի վերջին մրցավեճում Ջեք Սոքը պարտության է մատնել Կեի Նիսիկորիին: Գրանցվել է 6:3, 2:6, 6:2 հաշիվը:

Հանդիպման ընթացքում ամերիկացին շահել է մրցակցի 3 մատուցում, իսկ սեփականները զիջել է երկու անգամ: Զարմանալի է, բայց ուժգին մատուցմամբ հայտնի Սոքը խաղի ընթացքում միայն մեկ էյս է կատարել, իսկ Նիսիկորին` 4:

Այսօր պետք է կայանար նաև Ռոջեր Ֆեդերեր – Նիկ Կիրյոս մրցավեճը, սակայն ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ավստրալացին հրաժարվել է պայքարից:

Այսպիսով, կազմվել են Ինդիան Ուելսի մրցաշարի կիսաեզրափակիչ զույգերը: Ֆեդերերը կմրցի Սոքի հետ, իսկ աշխարհի երրորդ թենիսիստ Ստեն Վավրինկայի (Շվեյցարիա) մրցակիցը կլինի Պաբլո Կարենյո-Բուստան (Իսպանիա):

Հետևեք մեզ նաև Telegram-ում