Զիդան. Մբապեն գրեթե պայմանագիր էր կնքել «Ռեալի» հետ, բայց…

Զիդան. Մբապեն գրեթե պայմանագիր էր կնքել «Ռեալի» հետ, բայց…

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատմել է «Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեի` մադրիդյան ակումբ տեղափոխության ձախողման մասին:

««Ռեալը» գրեթե պայմանագիր էր կնքել Մբապեի հետ, սակայն հետո նա տեղափոխվեց «Մոնակո»: Գիտենք, թե նա որքան լավ ֆուտբոլիստ է: Այդ տարիքում (18 տարեկան-խմբ.) խաղադաշտում նման բաներն անելը գրեթե ֆանտաստիկա է»,- ֆրանսիացու խոսքերն է մեջբերում «Marca.com»-ը:

Հավելենք, որ Ֆրանսիայի ընթացիկ առաջնության 21 խաղում ֆրանսիացի հարձակվողը դարձել է 10 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում