Հակոբ Սերոբյան. Տղաների պատրաստվածությունն այնքան էլ լավ չէ

Հակոբ Սերոբյան. Տղաների պատրաստվածությունն այնքան էլ լավ չէ

Մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Քաթարում: Հայ մարզիկները պատրատվում են Դոհայում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության փուլին:

Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշել է, որ մարզիկները դեռևս լավագույն մարզավիճակում չեն.

«Տղաների պատրաստվածությունն այնքան էլ լավ չէ: Այն չէ, ինչ ես եմ ցանկանում: Մեզ այստեղ շատ լավ են ընդունել, պարզապես, մարզիկները դեռ լիովին լավ մարզավիճակ ձեռք չեն բերել: Բայց մարզվում ենք, պատրաստվում, մրցումների ընթացքում կտեսնենք»,- ասել է հավաքականի գլխավոր մարզիչը:

Հակոբ Սերոբյանը նաև տեղեկացրել է, որ հայ մարմնամարզիկները ելույթները կսկսեն մարտի 22-ին՝ որակավորման փուլից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում