«Փոքրիկ գեներալն» ավարտում է մարզչական կարիերան

«Փոքրիկ գեներալն» ավարտում է մարզչական կարիերան

«Ֆեներբախչեի» գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը հայտարարել է, որ ամռանն ավարտելու է իր մարզչական կարիերան:

«Ընթացիկ մրցաշրջանից հետո կավարտեմ մարզչական գործունեությունս: Չեմ կարծում, թե չափազանց շուտ եմ հեռանում»,- հոլանդացու խոսքն է մեջբերում «Goal.com»-ը:

69-ամյա մասնագետը իր կարիերայի ընթացքում երկու անգամ գլխավորել է Հոլանդիայի հավաքականը, ինչպես նաև Հարավային Կորեայի, Ռուսաստանի ու Բելգիայի ընտրանիները:

Ակումբային ֆուտբոլում Ադվոկատը ՊՍՎ-ի հետ երկու անգամ դարձել է Հոլանդիայի չեմպիոն, «Գլազգո Ռեյնջերսի» հետ՝ երկու անգամ Շոտլանդիայի չեմպիոն, ինչպես նաև «Զենիթի» ղեկին հաղթել է Ռուսաստանի առաջնությունում: «Փոքրիկ Գեներալը» ռուսական թիմի հետ նվաճել է նաև ՈւԵՖԱ-ի գավաթն ու Սուպերգավաթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում