Տիգրան Հարությունյանը՝ «Շախմատի ակադեմիայի գավաթ-2017» արագ շախմատի մրցաշարի առաջին փուլի հաղթող

Տիգրան Հարությունյանը՝ «Շախմատի ակադեմիայի գավաթ-2017» արագ շախմատի մրցաշարի առաջին փուլի հաղթող

Մարտի 18-ին, Հայաստանի շախմատի ակադեմիայում կայացել է «Շախմատի ակադեմիայի գավաթ – 2017» արագ շախմատի մրցաշարի I փուլը:

ՀՖՇ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ մրցաշարին մասնակցել է հարյուր շախմատիստ՝ Հայաստանից, Վրաստանից և Բելառուսից (այդ թվում՝ 5 գրոսմայստեր, 6 միջազգային և 4 ՖԻԴԵ-ի վարպետ):

4 մասնակից 7 հնարավորից վաստակել է 6-ական միավոր և կիսել առաջին հորիզոնականը: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո «Շախմատի ակադեմիայի գավաթ – 2017» արագ շախմատի մրցաշարի առաջին փուլի հաղթող է դարձել Տիգրան Հարությունյանը, Մանուէլ Պետրոսյանը գրավել է երկրորդ հորիզոնականը, իսկ Դավիթ Շահինյանը եզրափակել է լավագույն եռյակը:

Եզրափակիչ աղյուսակը ներկայացված է այստեղ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում