Հայ լողորդների առաջիկա ելույթների ժամանակացույցը

Հայ լողորդների առաջիկա ելույթների ժամանակացույցը

Ապրիլի 27-29-ը, «Գրանդ սպորտ» համալիրի 50 մետրանոց լողավազանում կանցկացվի Հայաստանի լողի առաջնությունը, ինչի արդյունքներով կկազմավորվի միջազգային կարեւոր մրցաշարերին մասնակցող հավաքականի կազմը:

Այս մասին ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում տեղեկացրել է լողի հայկական դաշնության գլխավոր քարտուղար Ռաֆայել Վասիլյանը:

Հուլիսի 16-30-ը, Բուդապեշտում կանցկացվի ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունը: Լողի աշխարհի առաջնությունը, 25 մետրանոց լողավազանում, կկայանա դեկտեմբերի 13-17-ը, Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում:

Հունիսին, Ծաղկաձորում մեծահասակներն ու պատանիները կանցկացնեն համատեղ ուսումնամարզական հավաք։ Օգոստոսի վերջին, Ինդիանապոլիսում (ԱՄՆ) կկայանա պատանիների (մինչև 18 տարեկան) և աղջիկների (մինչև 17 տարեկան) աշխարհի առաջնությունը:

Այս տարիքային խմբի Հայաստանի առաջնությունը կկայանա հոկտեմբերի 15-17-ը.

«Նախատեսում ենք առաջին անգամ այն անցկացնել Արցախում, որտեղ այժմ փորձում են լողը զարգացնել որպես մարզաձև: Իհարկե, մրցաշարն Արցախում անցկացնելու համար պետք է նախապատրաստել անհրաժեշտ ենթակառուցվածքներ»,- նշել է Ռաֆայել Վասիլյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում