Կեյհիլի գոլը հաղթանակ պարգևեց «Չելսիին» (տեսանյութ)

Կեյհիլի գոլը հաղթանակ պարգևեց  «Չելսիին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում առաջատար «Չելսին» արտագնա հանդիպում անցկացրեց «Սթոք Սիթիի» հետ։ «Բրիտանիա» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց 1։2 հաշվով։

Հաշիվը 13-րդ րոպեին բացեց Վիլիանը։ Խաղակեսի վերջնամասում Ջոնաթան Ուոլթերսը վերականգնեց հավասարությունը՝ անվրեպ իրացնելով «ազնվականների» դարպասին նշանակված 11-մետրանոց հարվածը։ «Չելսիին» հաջողվեց հաղթական գնդակ խփել 87-րդ րոպեին․ վերջնական հաշիվը ձևակերպեց Գարի Կեյհիլը։

Այս հանդիպումից հետո Անտոնիո Կոնտեի թիմը 69 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը, իսկ «Սթոք Սիթին» մնաց 36 միավորով՝ 9-րդ տեղում։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 29-րդ տուր

«Սթոք Սիթի» – «Չելսի»՝ 1։2
Գոլերը՝ Ուոլթերս 38՛ / 11-մետրանոց – Վիլլիան 13՛, Կեյհիլ 87՛
Հեռացում՝ Ֆիլիպ Բարդսլի 90+5՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում