Գոլառատ խաղում «Լեսթերը» հաղթեց «Վեսթ Հեմին» (տեսանյութ)

Գոլառատ խաղում «Լեսթերը» հաղթեց «Վեսթ Հեմին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն «Լեսթեր Սիթին» ընթացիկ խաղարկության 29-րդ տուրում առավելության հասավ «Վեսթ Հեմի» նկատմամբ։

Լոնդոնի «Օլիմպիական» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 2։3 հաշվով։ Հյուրերի կազմում մեկական գոլ խփեցին Ռիյադ Մարեզը, Ռոբերտ Հուտը և Ջեյմի Վարդին, իսկ դաշտի տերերից աչքի ընկան Մանուել Լանսինին և Անդրե Այուն։

Այս հաղթանակից հետո «աղվեսներն» ունեն 30 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականը, իսկ «Վեսթ Հեմը» մնաց 33 միավորով՝ 11-րդ տեղում։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 29-րդ տուր

«Վեսթ Հեմ» – «Լեսթեր Սիթի»՝ 2։3
Գոլերը՝ Լանսինի 20՛, Այու 63՛ – Մարեզ 5՛, Հուտ 7՛, Վարդի 38՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում