«Ինտերն» ու «Տորինոն» հաղթողին չորոշեցին (տեսանյութ)

«Ինտերն» ու «Տորինոն» հաղթողին չորոշեցին (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 29-րդ տուրի շրջանակում կայացած «Տորինո»-«Ինտեր» խաղում հաղթող չեղավ․ թիմերը երկուական գոլ խփեցին։ Միլանյան թիմից աչքի ընկան Ջոֆրեյ Կոնդոգբիան և Անտոնիո Կանդրևան, իսկ դաշտի տերերից՝ Դանիելե Բազելին և Աֆրիյե Ակվան։

Այս հանդիպումից հետո «Ինտերն» ունի 55 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը, իսկ «Տորինոն» 40 միավորով եզրափակում է առաջին տասնյակը։

Իտալիայի առաջնություն, 29-րդ տուր

«Տորինո» – «Ինտեր»՝ 2։2
Գոլերը՝ Բազելի 33՛, Ակվա 59՛ – Կոնդոգբիա 27՛, Կանդրևա 62՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում