ԵԱ. Մանասյանն ու Հովհաննիսյանն ապահովել են առնվազն բրոնզե մեդալ
18/03/2017 22:13
Նմանատիպ
Ռումինիայի Բրաիլա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացուցիչներից երկուսը կպայքարեն եզրափակչի ուղեգրի համար։
Քիչ առաջ հաղթանակ է տոնել 48 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, ով հաղթել է Բելառուսի ներկայացուցչին: Ավելի վաղ Նարեկ Մանասյանը, հաղթելով հունգարացի մրցակցին, ապահովել էր առնվազն բրոնզե մեդալ:
Այսպիսով, Մանասյանն ու Հովհաննիսյանը կպայքարեն եզրափակիչ դուրս գալու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում