«Մանչեսթեր Յունայթեդն» արտագնա խաղում հաղթեց «Միդլսբրոյին» (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդն» արտագնա խաղում հաղթեց «Միդլսբրոյին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» արտագնա հանդիպում անցկացրեց «Միդլսբրոյի» հետ․ «Ռիվերսայդում» կայացած խաղն ավարտվեց 1։3 հաշվով։

Առաջին խաղակեսն անցավ «կարմիր սատանաների» առավելությամբ, Ժոզե Մոուրինյու թիմը նախքան ընդմիջում առաջ անցավ հաշվի մեջ․ 30-րդ րոպեին աչքի ընկավ Մարուան Ֆելայինին։ 62-րդ րոպեին Ջեսի Լինգարդը շքեղ հարվածով կրկնապատկեց հյուրերի առավելությունը։ 77-րդ րոպեին Ռուդի Ջեստեդը կրճատեց տարբերությունը, սակայն հյուրերին, այդուհանդերձ, հաջողվեց հաղթել երկու գնդակի առավելությամբ․ 93-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց Անտոնիո Վալենսիան։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկված էր «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակում, սակայն խաղաժամանակ չստացավ։

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 52 միավոր (27 խաղ), ինչի արդյունքում բարձրացել է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնական: «Միդլսբրոն» 22 միավորով (28 խաղ) 19-րդ տեղում է։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 29-րդ տուր

«Միդլսբրո» – «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1։3
Գոլերը՝ Ջեստեդ 77՛ – Ֆելայինի 30՛, Լինգարդ 62՛, Վալենսիա 90+3՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում