USD
EUR
RUB

Արտակ Օսեյան. Մեր ֆուտբոլիստները մեծ նվիրումով խաղացին

Հայաստանի առաջնության 20-րդ տուրի վերջին խաղում «Փյունիկը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթել է «Բանանցին»: Խաղից հետո հյուրերի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանն իր մեկնաբանությունն է տվել։

«Բավական սկզբունքային հանդիպում էր մեզ համար: Այս 3 միավորը չափազանց կարևոր էր, այդ պատճառով մեր ֆուտբոլիստները մեծ նվիրումով խաղացին: Որակական տեսանկյունից ավելի լավ խաղացին, քան նախորդ մրցավեճում»,- հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արտակ Օսեյանը։

Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի՝ Ղազախստանի հետ հանդիպմանը նախապատրաստվելու համար Հայաստանի հավաքական է հրավիրվել «Փյունիկի» մեկ ֆուտբոլիստ՝ Արթուր Քարտաշյանը: Հաշվի առնելով, որ երկար տարիներ երևանցիներն ազգային ընտրանու բազային թիմն էին, հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի որոշումն ինչ-որ տեղ պատմական է: Այս հարցի շուրջ Արտակ Օսեյանն իր կարծիքն ունի.

«Հաշվի առնելով առաջնության վերսկսումից հետո անցկացրած մեր խաղերը՝ այդպես էլ պետք է լիներ: Արդեն ասել եմ, որ այդ խաղերում հաջող չէինք գործում»:

Օսեյանին հարց տրվեց՝ արդյոք նա արժանի է համարում Քարտաշյանի` հավաքական հրավիրվելը, ինչին մասնագետը տվեց հետևյալ պատասխանը․ «Եթե հրավիրել են, ուրեմն արժանի է»:



Ազգային հավաքականների հանդիպումների պատճառով առաջնությունում երկշաբաթյա դադար է լինելու: Օսեյանն ասաց, թե թիմն ինչպես է անցկացնելու այդ ժամանակահատվածը․

«Ինչպես միշտ «Փյունիկի» մեծ թվով խաղացողներ մեկնելու են երիտասարդական հավաքական: Թիմում մնացած ֆուտբոլիստների հետ աշխատանքներ կտարվեն»:

«Բանանց»-«Փյունիկ» մրցավեճում առաջին հայացքից հավասար կազմերով թիմեր էին խաղում, սակայն հյուրերը, կարծես, ավելի լավ պատկերացում ունեին, թե ինչպես պետք է վարվեն այս կամ այն իրավիճակում: Այդ կապակցությամբ Sport.Times.am-ը «Փյունիկի» մարզչից հետաքրքրվեց, թե խաղային ծրագիրը որքանով հաջողվեց իրագործել:

«Գիտենք, որ «Բանանցը» սիրում է կարճ ու միջին փոխանցումներով խաղալ, ուստի ծրագրել էինք բարձր պրեսինգով գործել, անընդհատ ճնշել և գնդակը խլելուց հետո արագորեն ազատ գոտիներ ներխուժել: Կարծում եմ` ստացվեց: Պատահական չէ, որ նման հաշիվ գրանցվեց»:

Վերջում երիտասարդ մարզիչը խոսեց նաև Գևորգ Հարությունյանի մասին, ով «Փյունիկին» է միացել Կազանի «Ռուբինից»:

«Գևորգը շատ լավ տպավորություն է թողնում: Խաղից խաղ նա ավելացնում է: Վստահ եմ, որ ավելի հաջող է գործելու»:

 

Հայկ Հովհաննիսյան

Լրահոս
Սուարեսի և Պաուլինյոյի դուբլերի շնորհիվ «Բարսելոնան» հաղթեց «Դեպորտվոյին» (տեսանյութ) «Լիվերպուլը» ջախջախեց «Բորնմուտին» (տեսանյութ) «Մանչեսթեր Յունայթեդն» առանց Մխիթարյանի հաղթեց «Վեսթ Բրոմվիչին» (տեսանյութ) «Յուվենտուսը» շրջանցեց «Ինտերին» (տեսանյութ) «Վեսթ Բրոմվիչ» – «Մանչեսթեր Յունայթեդ». Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը «Միլանը» խոշոր հաշվով պարտվեց հետնապահներից «Վերոնային» (տեսանյութ) «Ատլետիկոն» բարձրացավ երկրորդ հորիզոնական (տեսանյութ) 94-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ «Ռոման» հաղթեց «Կալյարիին» (տեսանյութ) «Բորուսսիան» կամային հաղթանակ տոնեց «Հոֆենհայմի» նկատմամբ (տեսանյութ) «Մանչեսթեր Սիթին» խոշոր հաշվով հաղթեց «Տոտենհեմին» (տեսանյութ) «Վալենսիան» արտագնա խաղում պարտվեց «Էյբարին» (տեսանյութ) «Նապոլին» հաղթեց «Տորինոյին» և դարձավ առաջատար (տեսանյութ) «Ռեալը» երկրորդ տարին անընդմեջ դարձավ Աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն (տեսանյութ) Նեյմար շոու․ «Պարի Սեն Ժերմենը» հաղթեց «Ռենին» (տեսանյութ) Օզիլի գոլը հաղթանակ պարգևեց «Արսենալին» (տեսանյութ) «Չելսին» նվազագույն հաշվով հաղթեց «Սաութհեմփթոնին» (տեսանյութ) Հայտնի են «Մանչեսթեր Սիթի» - «Տոտենհեմ» հանդիպման մեկնարկային կազմերը Մյուլլերի գոլը հաղթական էր «Շտուտգարտ» - «Բավարիա» խաղում (տեսանյութ) ԱԱԱ եզրափակիչ․ «Ռեալի» մեկնարկային կազմը Ա Սերիա․ «Ինտերն» առաջին պարտությունը կրեց (տեսանյութ) Պիկե․ Հիանալի կլինի, եթե Չեմպիոնների լիգայի եզրափակչում հաղթենք «Ման․ Սիթիին» Ջորկաեֆ․ Եթե ՊՍԺ-ն հաղթի «Ռեալին», կդառնա Չեմպիոնների լիգայի գավաթակիր Սերեսոն՝ Գրիզմանի հավանական տեղափոխության մասին․ «Ֆուտբոլում ռոմանտիկան տեղ չունի» Վենգեր․ «Մանչեսթեր Սիթին» հիմա ունի գաղափարներ և նավթ Վանդա Նառա․ Իկարդիի՝ «Ռեալի» տեղափոխություն մասին չեմ կարող այո կամ ոչ ասել WTA. Ռադվանսկան՝ տարվա լավագույն հարվածի հեղինակ (տեսանյութ) Մոուրինյու․ Լավ գումարի դիմաց ակումբը պատրաստ է վաճառել Մխիթարյանին և Շոուին «Մոնակոն» վերադառնում է». հերթական հաղթանակը (տեսանյութ) ESPN. Հայտնի է դարձել Մխիթարյանի չխաղալու իրական պատճառը Մուսա Դեմբելեն մեկ միլիոն ֆունտ արժողությամբ գանձեր է գտել Լա լիգա. Հայտնի է նոյեմբերի լավագույն ֆուտբոլիստը Պատմության ամենահարուստ մարզիկները «Mirror». Մոուրինյուն որոշել է հանուն Օզիլի վաճառել Մխիթարյանի տրանսֆերը «Ռեալը» խառնում է «Բարսելոնայի» ծրագրերը Ռուբեն Հայրապետյան. Մխիթարյանի շուրջ իրավիճակը չի կարող երկար շարունակվել Հայ մարմնամարզիկները կմասնակցեն միջազգային մրցաշարի ԱՊԼ. Նոյեմբերի լավագույն մարզիչը, ֆուտբոլիստը և գոլը (լուսանկարներ) Լամ. «Ոսկե գնդակը» վերածվել է հարձակվողների ճանաչվածության մրցույթի Սքոթի Պիպեն. Վիճակագրությամբ Լեբրոնը շրջանցել է Ջորդանին Ռայոլա. Դոնարումային օգտագործում են, որ ինձնից վրեժ լուծեն
website by Sargssyan