«Ատլետիկոն» կարևոր հաղթանակ տոնեց «Սևիլյայի» նկատմամբ (տեսանյութ)

«Ատլետիկոն» կարևոր հաղթանակ տոնեց «Սևիլյայի» նկատմամբ (տեսանյութ)

Լա լիգայի 28-րդ տուրի առանցքային խաղերից մեկը կայացավ Մադրիդի «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում․ «Ատլետիկոն» հյուրընկալեց մրցաշարային աղյուսակում անմիջական մրցակից «Սևիլյային»։

Դիեգո Սիմեոնեի թիմն առավելության հասավ 3։1 հաշվով։ Մադրիդյան թիմից մեկական գոլով աչքի ընկան Դիեգո Գոդինը, Անտուան Գրիզմանը և Կոկեն, իսկ հյուրերից հաշիվը կրճատեց Խոակին Կորեան։

Այս հաղթանակից հետո «Ատլետիկոն» ունի 55 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը, սակայն արդեն 2 միավորով է զիջում երրորդ տեղում գտնվող «Սևիլյային»։

Իսպանիայի առաջնություն, 28-րդ տուր

«Ատլետիկո» – «Սևիլյա»՝ 3։1
Գոլերը՝ Գոդին 37՛, Գրիզման 61՛, Կոկե 77՛ – Կորեա 85՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում