Մյուլլերի գոլը հաղթանակ պարգևեց «Բավարիային» (տեսանյութ)

Մյուլլերի գոլը հաղթանակ պարգևեց «Բավարիային» (տեսանյութ)

Բունդեսլիգայի 25-րդ տուրում առաջատար «Բավարիան» արտագնա խաղում նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց Մյոնխենգլադբախի «Բորուսսիայի» նկատմամբ։ Հանդիպման միակ գոլը 63-րդ րոպեին խփեց Թոմաս Մյուլլերը։

Այս հաղթանակից հետո մյունխենյան թիմն ունի 62 միավոր և արդեն 13 միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող «Լեյպցիգին»։ Մյոնխենգլադբախի «Բորուսսիան» մնաց 32 միավորով՝ 10-րդ տեղում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում