«Ռոման» կամային հաղթանակ տոնեց «Սասուոլոյի» նկատմամբ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 29-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ 3։1 հաշվով առավելության հասավ «Սասուոլոյի» նկատմամբ։

Հաշիվը 9-րդ րոպեին բացեց Գրեգորե Դեֆրելը, սակայն «գայլերը» կարողացան արագ շտկել դրությունը․ 16-րդ րոպեին պատասխան գոլի հեղինակ դարձավ Լեոնարդո Պարեդեսը, խաղակեսի վերջնամասում աչքի ընկավ Մոհամեդ Սալահը, իսկ երկրորդ կեսում վերջնական հաշիվը ձևակերպեց Էդին Ջեկոն։

Այս հաղթանակից հետո «Ռոման» ունի 65 միավոր և վերադարձել է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնական, իսկ «Սասուոլոն» մնաց 31 միավորով՝ 15-րդ տեղում։

Իտալիայի առաջնություն, 29-րդ տուր

«Ռոմա» – «Սասուոլո»՝ 3։1
Գոլերը՝ Պարեդես 16՛, Սալահ 45+2՛, Ջեկո 68՛ – Դեֆրել 9՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում