«Պարի Սեն Ժերմենը» հաղթեց «Լիոնին» (տեսանյութ)
20/03/2017 01:57
Նմանատիպ
Ֆրանսիայի առաջնության 30-րդ տուրում «Պարի Սեն Ժերմենը» սեփական հարկի տակ 2։1 հաշվով հաղթեց «Լիոնին»։ Հանդիպման հաշիվը 6-րդ րոպեին բացեց Ալեքսանդր Լյակազետը։ 34-րդ րոպեին Ադրիեն Ռաբիոն վերականգնեց հավասարությունը, իսկ հաղթական գոլը 40-րդ րոպեին հեղինակեց Յուլիան Դրաքսլերը։
Այս հաղթանակից հետո փարիզյան թիմը 68 միավորով երկրորդ տեղում է և առաջատար «Մոնակոյին» զիջում է 3 միավորով։ «Լիոնը» 50 միավորով (29 խաղ) եզրափակում է լավագույն քառյակը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում