USD
EUR
RUB

Ստեփան Ղազարյան. Շատ բարդ իրավիճակում ենք գտնվում

Հայաստանի առաջնության 20-րդ տուրում «Բանանցը» սեփական հարկի տակ 0:3 հաշվով զիջեց «Փյունիկին»: Առաջնության վերսկումից հետո առաջին անգամ «Բանանցի» դարպասն էր պաշտպանում թիմի ավագ Ստեփան Ղազարյանը: Sport.Times.am-ը 32-ամյա ֆուտբոլիստի հետ զրուցել է «Փյունիկի» հետ հանդիպման, երևանյան թիմի անհաջող շարքի (6 ամիս առանց հաղթանակի) ու մեկնարկային կազմ վերադառնալու մասին:

-Ո՞րն է նման հաշվով «Փյունիկից» կրած պարտության պատճառը:

-Խաղը լավ սկսեցինք, ունեինք գոլային պահեր, սակայն չկարողացանք օգտագործել դրանք: Այնուհետև մրցակիցն իրացրեց իր պահը, ինչի արդյունքում խաղը փոխվեց:

-Բաց թողած գոլերից ո՞րը կարող էիք թույլ չտալ:

-Միանշանակ ինձ վրա եմ վերցնում բաց թողած գնդակների պատասխանատվությունը, իմ մեղավորությունը կա այդ գոլերի ժամանակ: Եթե գոլ է գրանցվել, ուրեմն դարպասապահը մեղավոր է. ես այդպիսի մոտեցում ունեմ: Պետք է աշխատենք, որ մյուս անգամ նույն սխալները թույլ չտանք:



-11-մետրանոցի դրվագում «Փյունիկի» հարձակվողի հետ հպում կա՞ր:

-Չեմ զգացել: Ես միայն ուժեղ ցավ զգացի ոտքիս հատվածում, սակայն չգիտեմ՝ «Փյունիկի» խաղացողին դիպչե՞լ եմ, թե՞ ոչ: Տեսագրությունը ցույց կտա:

-Չէի՞ք վախենում, որ մրցավարը կարող է այդ խախտումը որպես «վերջին հույսի» դիտարկել և Ձեզ կարմիր քարտ ցույց տալ:

-Ես չեմ «գնացել» խախտման: Եթե կար հպում, ապա ավելի շուտ նրանց հարձակվողի` իմ կողմը գալու պատճառով էր:

-«Բանանցը» շատ վաղուց հաղթանակ չի տոնել: Թիմում հոգեբանական վիճակն ինչպիսի՞ն է:

-Շատ բարդ իրավիճակում ենք գտնվում: Հարկավոր է հաղթանակ տոնել, որպեսզի դուրս գանք այդ հոգեբանական վիճակից: Որքան շուտ լինի այդ հաղթանակը, այնքան շուտ դուրս կգանք այս վիճակից:



-Պաշտպանողական գիծը բավականին թարմացվել է: Խաղադաշտում նրանց հետ համագործակցությունն ինչպե՞ս կգնահատեք:

-Եթե երեք գոլ ենք բաց թողել, նշանակում է համագործակցությունը դեռ լավը չէ: Միայն գոլ բաց չթողնելու դեպքում հնարավոր կլինի ասել, որ դարպասապահի ու պաշտպանների համագործակցությունը հղկվել է:

-Նախորդ հանդիպումներում «Բանանցի» դարպասապահն Արամ Հայրապետյանն էր: Մեկնարկային կազմում չհայտնվելն ինչպե՞ս էր ազդել Ձեզ վրա:

-Մրցակցությունը ֆուտբոլի մի մասն: Յուրաքանչյուր խաղացող բոլոր հանդիպումների և մարզումների ժամանակ պետք է ապացուցի, որ ինքը պատրաստ է մեկնարկային կազմում հայտնվելուն: Նորմալ եմ համարում, որ Արամն էր խաղում, դա հենց այդ մրցակցության մասին է խոսում:


Լուսանկարները` «Բանանցի» պաշտոնական կայքի

Լրահոս
ԱՖՖ-ի նախագահ. Սամպաոլիին կդառնա Արգենտիանյի հավաքականի մարզիչը Ջերարդը` «Լիվերպուլի» պատանեկան թիմի մարզիչ Մխիթարյանի գործողությունները «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում (տեսանյութ, վիճակագրություն) «Marca». Դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդին» խնդրել է իրեն բաց թողնել «Ռեալ» Պաշտոնական. Ալկանտարան նոր պայմանագիր է կնքել «Բավարիայի» հետ (լուսանկար) NBA-ի փեյ-օֆֆ. Հայտնի են` երկու զույգերի հաղթողները (տեսանյութ) Ֆելիպե Մելոն հարվածել է մրցակցին ու նահանջել դեպի ոստիկանները (տեսանյութ) Գվարդիոլա. «Մանչեսթեր Յունայթեդն» ընդամենը երկու գոլային պահ ստեղծեց Հայաստանի Մ-19 հավաքական է հրավիրվել 23 ֆուտբոլիստ «Շիրակը» տուգանվել է 800 հազար դրամով Մուայ թայի Հայաստանի հավաքականը կմասնակցի աշխարհի առաջնությանը Մոուրինյու. Ֆելայինին ասաց` նրան հեռացրին, որովհետև նա Ֆելայինին է Մեսսի. Միայն Զիդանից եմ խաղաշապիկ խնդրել Մանչեսթերյան դերբիում հաղթող չեղավ (տեսանյութ) Մանչեսթերյան դերբի․ հայտնի են մեկնարկային կազմերը Լիգա 1. Լավագույն ֆուտբոլիստի կոչման 4 թեկնածու Իսկո. Երբեք այսքան լավ մարզավիճակում չեմ եղել Պաշտոնական. «Բավարիան» «Յուվենտուսից» գնել է Կոմանի ամբողջական տրանսֆերը Կասանո. Ամենագերագնահատված ֆուտբոլիստներն են Պոգբան, Բալոտելին ու Խամեսը Սերենա Ուիլյամս. Երբ Ալեքսիս Օհանյանն ինձ առաջարկություն արեց, բարկացա «Ալաշկերտը» նոր պայմանագիր է կնքել 12 ֆուտբոլիստի հետ «Լիվերպուլը» ներկայացրել է 2017-18թթ. մրցաշրջանի խաղաշապիկը (լուսանկար) «Շիրակը» հերքում է. Վահան Բիչախչյանը չի տեղափոխվի «Գալաթասարայ» Հայտնի է` ով է դառնալու Հոլանդիայի հավաքականի մարզիչը Sport.es. Մատյոն հեռացվել է «Բարսելոնայի» կազմից ու տրանսֆերի հանվել «Տոտենհեմն» ակումբային ռեկորդ է սահմանել Եվրոպայի առաջնություն. Արթուր Ալեքսանյանի մասնակցությունը հարցականի տակ է Անչելոտի. Պետք է հաշիվը 3:1 դարձնեինք 2016-17 մրցաշրջան. «Բարսելոնան» առաջինը 100 գոլ խփեց առաջնությունում Զիդան. Իսկոն ֆենոմենալ էր, քչերը կարող են նրա պես խաղալ Հայտնի է` Լա լիգայից դուրս մնացած առաջին թիմը ԱԱ-2018-ում կօգտագործվեն տեսակրկնություններ Էրիքսենի գոլը հաղթանակ պարգևեց «Տոտենհեմին» (տեսանյութ) Ֆրանսիայի գավաթ․ ՊՍԺ-ն ջախջախեց ոչ մարտական կազմով խաղացող «Մոնակոյին» (տեսանյութ) «Ռեալի» հաղթական այցը Լա Կորունյա․ «Դեպորտիվո» - «Ռեալ»՝ 2։6 (տեսանյութ) Գերմանիայի գավաթ․ «Բորուսսիան» կիսաեզրափակչում հաղթեց «Բավարիային» (տեսանյութ) «Արսենալը» նվազագույն հաշվով հաղթեց «Լեսթերին» (տեսանյութ) 3 դուբլ և Մասկերանոյի առաջին գոլը․ «Բարսելոնան» ջախջախիչ հաղթանակ տոնեց հետնապահի նկատմամբ (տեսանյութ) Մարիա Շարապովայի հաղթական վերադարձը (տեսանյութ, լուսանկարներ) «Ռեալի»՝ «Դեպորտիվոյի» դեմ հանդիպման մեկնարկային կազմը
website by Sargssyan