Ֆուտզալ. «Լեոն» և «Չարբախը» ամրապնդվում են առաջին երկու հորիզոնականում

Մարտի 18-ին և 19-ին կայացան ֆուտզալի Հայաստանի առաջնության 13-րդ տուրի հանդիպումները:

Տուրի առաջին խաղում «Լեոն» հաստատեց առաջատարի իր բարձր կարգը՝ հաղթելով Ալավերդիում 13:5 հաշվով։ Երկրորդ տեղում ընթացող «Չարբախը» արտագնա խաղում համառ պայքարում պարտության մատնեց ՎՊՀ-ին՝ 8:6 հաշվով։ Գործող չեմպիոնը՝ ՀՊՏՀ-ն, գերազանցեց «Արթիկին» 9:4 հաշվով, իսկ «Գյումրին» սեփական հարկի տակ 11:8 հաշվով հաղթեց «Արմենիա Թրավելին»:

13-րդ հետո մրցաշարային աղյուսակը 34 միավորով գլխավորում է «Լեոն», «Չարբախը» երկրորդն է` 31 միավորով, իսկ ՎՊՀ-ն 24 միավորով զբաղեցնում է երրորդ հորիզոնականը:

14-րդ տուրի հանդիպումները կկայանան մարտի 25-ին և 26-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում