Ռայան Մակբրայթը մահացած է գտնվել

Իռլանդական «Դերի Սիթիի» ավագ Ռայան Մակբրայթը 27 տարեկան հասակում մահացել է:

«Դրոգեդոյի» նկատմամբ տոնած հաղթանակի (4:0) հաջորդ օրը ֆուտբոլիստը մահացած է գտնվել իր տանը,- գրում է «BBC Sport»-ը: Իռլանդացու մահվան պատճառները դեռ անհայտ են:

Մակբրայթն իր ամբողջ կարիերան անցկացրել է «Դերի Սիթիում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում