Հորն. Մոդեստն ավելի լավ է խաղում, քան Լևանդովսկին ու Օբամեյանգը

«Քյոլնի» դարպասապահ Տիմո Հորնը հայտարարել է, որ թիմի հարձակվող Անտոնի Մոդեստն ավելի լավ է խաղում, քան Դորտմունդի «Բորուսսիայի» ու «Բավարիայի» ռմբարկուներ Պյեր-Էմերիկ Օբամեյանգն ու Ռոբերտ Լևանդովսկին:

«Անտոնին հիմա շատ ավելի լավ է խաղում, քան Օբամեյանգն ու Լևանդովսկին: Վերջինս յուրաքանչյուր խաղում արծաթե սկուտեղով մատուցված 6-7 գոլային պահ է ունենում, իսկ Մոդեստը դարպասը գրավելու համար պետք է ամեն ինչ անի: Ահա թե ինչու Անտոնին ինձ համար ավելի բարձր տեղ է զբաղեցնում»,- գերմանացու խոսքերն է մեջբերում «Goal.com»-ը:

Բունդեսլիգայի ընթացիկ խաղարկությունում 28-ամյա ֆրանսիացին 22 գոլ է խփել և ռմբարկուական ցուցակում երկրորդ տեղն է զբաղեցնում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում