Հայաստանի հավաքականը սկսել է նախապատրաստվել Ղազախստանի հետ խաղին

Մարտի 20-ին Հայաստանի ազգային հավաքականն սկսեց նախապատրաստությունն Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի՝ Ղազախստանի հետ հանդիպմանը, որը կայանալու է մարտի 26-ին։

Այսօր կայացած վերականգնողական թեթև մարզմանը մասնակցել է 16 ֆուտբոլիստ,- տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Մյուս ֆուտբոլիստները՝ Կամո Հովհաննիսյանը, Ռուսլան Կորյանն ու Արթուր Սարկիսովը, հավաքականին կմիանան այսօր երեկոյան, Տարոն Ոսկանյանը, Հենրիխ Մխիթարյանը, Գևորգ Ղազարյանը, Մարկոս Պիզելլին՝ մարտի 21-ին, իսկ Արտյոմ Սիմոնյանը՝ մարտի 22-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում