Ռամոս․ Հավաքականում կգրկեմ Պիկեին

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը հայտարարել է, որ «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեի հետ լավ հարաբերություններ ունի՝ չնայած ակումբային մրցակցությամբ պայմանավորված տարաձայնություններ են ունենում։

-Խաղն ավարտվում է, մենք իրար ձեռք ենք սեղմում։ «Ռեալի» և «Բարսելոնայի» միջև միշտ եղել է մրցակցություն, դա չի փոխվի, սակայն ես հավաքականում կգրկեմ Պիկեին։ Մենք սովոր ենք քարեր նետել միմյանց վրա, բայց դա առանց հետին մտքերի ենք անում։ Ամեն ինչ նորմալ է,- Ռամոսի խոսքը փոխանցում է «AS»-ը։

Հավելենք, որ Սերխիո Ռամոսն ու Ժերար Պիկեն հրավիրվել են Իսպանիայի հավաքական՝ մասնակցելու Իսրայելի և Ֆրանսիայի հավաքականների հետ առաջիկա խաղերին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում