Բեյլ․ Դեռ լիովին չեմ ապաքինվել

«Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը նշել է, որ վնասվածքից ապաքինվելուց հետո նախկին մարզավիճակին վերադառնալու համար իրեն ժամանակ է հարկավոր։

Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի՝ Բիլբաոյի «Ատլետիկի» հետ խաղում (2:1) Բեյլը նոյեմբերին ստացած վնասվածքից հետո առաջին անգամ խաղադաշտում 90 րոպե անցկացրեց։

-Այդ 90 րոպեն ինձ համար շատ կարևոր էր։ Հիմա յուրաքանչյուր լիաժրեք հանդիպումից հետո ինձ ավելի լավ կզգամ, ավելի ուժեղ կդառնամ։ Դեռ լիովին չեմ ապաքինվել։ Զրուցել եմ նման վնասվածք ստացած և վիրահատության ենթարկված ֆուտբոլիստների հետ։ Ինձ ժամանակ է հարկավոր, որպեսզի խաղադաշտում 90 րոպե շարունակ լավ հանդես գամ։

Պետք է հանգիստ մնամ, ավելորդ շտապողականություն չցուցաբերեմ և դրա հետ մեկտեղ տքնաջան մարզվեմ,- ասել է Բեյլը «Sky Sports»-ին տված հարցազրույցում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում