Մարմնամարզիկները հայտ են ուղարկել պատանեկան օլիմպիական փառատոնի մասնակցության համար

«Միջազգային օլիմպիական կոմիտե (ՄՕԿ) հայտ ենք ուղարկել օլիմպիական փառատոնին մասնակցելու համար»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է մարմնամարզության Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Լիզա Չադրչյանը:

Մասնակցելով փառատոնին` մեր աղջիկները 2018 թվականի Բուենոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու հնարավորություն կունենան:

«Երեք մարզուհու համար ենք հայտ ուղարկել, այդքան է թույլատրվում, սակայն չգիտենք` քանիսին կհաստատեն: Պատասխանը կլինի ապրիլին:Նախատեսում ենք մեր երեք առաջատարների` Աննա Գրիգորյանի (նկարում), Ելենա Հայկազունու, Աննա Պետրոսյանի մասնակցությունը: Սակայն նրանց անունները դեռեւս չենք ներկայացրել ՄՕԿ-ին: Կախված է այն հանգամանքից, թե քանի մարմնամարզիկի կթույլատրեն: Մեկ մարզիկի հաստատման դեպքում Աննա Գրիգորյանը կլինի: Հույս ունեմ, որ գոնե երկու մասնակից կունենանք»,-ասել է հավաքականի գլխավոր մարզիչը:

Հավելենք, որ օլիմպիական փառատոնը կկայանա 2017 թվականի օգոստոսի 19-29-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում