Շվայնշտայգերը հեռանում է «Մանչեսթեր Յունայթեդից»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը կարիերան շարունակելու է MLS-ում:

Գերմանացին պայմանագիր է կնքել «Չիկագո Ֆայրի» հետ: Համաձայնագիրը նախատեսված է 1 տարով, որը հնարավոր կլինի երկարաձգել ևս մեկով: 32-ամյա ֆուտբոլիստը տարեկան ստանալու է 4,5 միլիոն դոլար աշխատավարձ: Սպասվում է, որ Շվայնշտայգերը «Չիկագոյին» կմիանա հաջորդ շաբաթվա ընթացքում:

Ժոզե Մոուրինյուի` «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելուց հետո կիսապաշտպանը կորցրել է իր տեղը թիմի հիմնական կազմում: Անգլիայի ընթացիկ առաջնությունում «Շվայնին» ոչ մի հանդիպման չի մասնակցել:

Հիշեցնենք, որ «Չիկագո Ֆայրի» կազմում է հանդես գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Դավիթ Արշակյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում