Ռոնալդուն` 2016 թվականի Պորտուգալիայի լավագույն ֆուտբոլիստ

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ստացել է 2016 թվականի Պորտուգալիայի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը։

32-ամյա խաղացողը նախորդ տարվա ընթացքում մադրիդցիների հետ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող, իսկ Պորտուգալիայի ընտրանու կազմում` Եվրոպայի չեմպիոն: Կրիշտիանուն 2016 թվականի արդյունքներով ստացել է «Ոսկե գնդակն» ու ՖԻՖԱ-ի «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» մրցանակը:

Լավագույն մարզչի կոչման արժանացել է Պորտուգալիայի ընտրանին գլխավորող Ֆերնանդու Սանտուշը, իսկ լավագույն երիտասարդ խաղացողի մրցանակը ստացել է «Բավարիայի» կիսապաշտպան Ռենատու Սանշեշը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում