«Արքան ճանաչեց արքային». Իբրահիմովիչը հանդիպել է Իսպանիայի թագավորին (լուսանկար)

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով ավարտել է ելույթները Շվեդիայի հավաքականում, ազգային ընտրանիների խաղերի ժամանակ գտնվում է արձակուրդում:

35-ամյա ֆուտբոլիստն «Instagram»-ի իր էջում լուսանկար է հրապարակել Իսպանիայի թագավոր Խուան Կարլոս առաջինի հետ: Իբրահիմովիչը լուսանկարը հետևյալ կերպ է մեկնաբանել.

«Արքան ճանաչեց արքային»:

Խուան Կարլոսը 2014 թվականին հրաժարվել է գահակալությունից, սակայն պահպանել է իր տիտղոսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում