«Երևան օփեն»-ը դարձել է վարկանիշային մրցաշար

«Երևան օփեն» լողափնյա վոլեյբոլի մրցաշարը ընդգրկվել է Արևելյան Եվրոպայի վոլեյբոլի գոտային ասոցիացիայի 2017 թվականի միջոցառումների օրացույցում: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Այսպիսով, տղամարդկանց թիմերի միջև այդ մրցաշարը դարձել է վարկանիշային։

Նշենք, որ առաջիկա խաղարկությունը կանցկացվի 2017 թվականի սեպտեմբերի 8-10-ը, «Գրանդ Սպորտ» մարզահամալիրում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում