Մոուրինյուն «Մանչեսթեր Յունայթեդը» դարձնում է Գրիզմանի երազանքի թիմը (ծաղրանկար)

Ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի վերջին հայտարարությանը։ Ֆրանսիացին ասել էր, որ դեմ չէր լինի խաղալ «Բարսելոնայում», «Ռեալում» կամ «Բավարիայում»:

Մոմանին պատկերում է, թե ինչպես է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն փորձում «կարմիր սատանաներին» դարձնել Գրիզմանի երազանքների թիմը:

Հիշեցնենք, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդը» փորձելու է գնել Գրիզմանի տրանսֆերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում