Հաղթական նետում՝ բոլորին շրջանցելուց հետո (տեսանյութ)
21/03/2017 16:20
Նմանատիպ
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական խաղային օրը «Հյուսթոնը» սեփական հարկի տակ 125:124 հաշվով առավելության է հասել «Դենվերի» նկատմամբ:
Հանդիպման որոշիչ նետումը կատարել է «Ռոքեթսի» առաջատար Ջեյմս Հարդենը, ով խաղավարտից 2 վայրկյան առաջ սեփական օղակի մոտ տիրել է գնդակին, շրջանցել մրցակցի բոլոր խաղացողներին և հաղթանակ է պարգևել իր թիմին:
Մասնագետների գնահատականներով Հարդենն ընթացիկ մրցաշրջանի ամենաարժեքավոր բասկետբոլիստ (MVP) ճանաչվելու գլխավոր ֆավորիտն է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում