Սիմեոնե. Երբեք «Ռեալը» չեմ մարզի

«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հայտարարել է, որ երբեք չի գլխավորի Մադրիդի «Ռեալը»:

«Երբեք չեմ մարզի «Ռեալը»: Դա տրամաբանական ու հասկանալի է: Նրանք էլ իրենց հերթին չեն հրավիրի ինձ:

Միգուցե, երբևէ մարզեմ իսպանական այլ թիմ: Դեռ երիտասարդ եմ: Ցանկանում եմ մի օր գլխավորել Արգենտինայի հավաքականը, բայց դրա համար պետք է ավելի լավ մարզիչ դառնամ: Մտադիր եմ «ալբիսելեստեի» ղեկին կանգնել կարիերայիս վերջնամասում»,- 46-ամյա մասնագետի խոսքն է մեջբերում 4-4-2.com-ը:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Սիմեոնեն հնարավոր է մոտ ապագայում տեղափոխվի «Ինտեր»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում