Ռոնալդու․ Չեմ մոռանա, որ ոչ ոք չէր հավատում Պորտուգալիայի հավաքականին

Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր երկրի տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը ստանալուց հետո շնորհակալություն է հայտնել թիմակիցներին։

-Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Ռեալում» և հավաքականում բոլոր թիմակիցներիս։ 2016 թվականն ինձ համար երազանքների իրականացման տարի էր ինչպես անհատական կարիերայի տեսանկյունից, այնպես էլ թիմային։ Չեմ մոռանա, որ ոչ ոք չէր հավատում Պորտուգալիայի հավաքականին։ Մենք Եվրոպայի առաջնության ֆավորիտ չէինք, սակայն հաղթեցինք։ Դա ևս մեկ անգամ ապացուցում է այն, որ ավելի կարևոր է ոչ թե ֆավորիտ լինելը, այլ նվիրվածությունն ու տքնաջան աշխատանքը,- Ռոնալդուի խոսքը փոխանցում է «AS»-ը։

Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն անցյալ տարվա արդյունքներով ստացել է նաև «Ոսկե գնդակը» և ՖԻՖԱ-ի վարկածով ճանաչվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում