Լալանա․ Ներողություն եմ խնդրել թիմակիցներիցս

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ադամ Լալանան պատմել է, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպման (1:1) վերջնամասում թույլ տված վրիպման համար ներողություն է խնդրել թիմակիցներից։

-Ես կարող էի հաղթական գոլի հեղինակ դառնալ, դրա համար էլ հիմա շատ հիասթափված եմ։ Երբ գնդակն ինձ մոտ հայտնվեց, թվաց՝ արդեն հարվածում եմ, սակայն ոտքս սխալ դրեցի։ Խաղից հետո հանդերձարանում թիմակիցներիցս ներողություն եմ խնդրել,- Լալանայի խոսքը փոխանցում է «Լիվերպուլի» մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի 29-րդ տուրից հետո «Լիվերպուլը» զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը (56 միավոր)։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում