Ֆորմուլա-1. Ֆետելը որոշել է իր նոր ավտոմեքենայի անունը

«Ֆերարիի» ավտոարշավորդ Սեբաստիան Ֆետելն իր նոր ավտոմեքենայի համար անուն է ընտրել,- հայտնում է «Bild»-ը:

Գերմանացին շարունակում է իր բոլիդներին կանանց անուններ տալու ավանդույթը, որը սկսվել է 2008 թվականից: Այս անգամ նա նոր մեքենային կոչել է «Ջինա»:

Ֆորմուլա-1-ի քառակի չեմպիոնի նախորդ ավտոմեքենաների անունները.

2008 – Ջուլիա
2009 – Քեյթ
2010 – Քաղցր Լիզ
2011 – Գայթակղող Կայլի
2012 – Էբբի
2013 – Սառը Հեյդի
2014 – Սյուզի
2015 – Եվա
2016 – Մարգարիտա
2017 – Ջինա

Հետևեք մեզ նաև Telegram-ում