Գաբի. Ինչո՞ւ Գրիզմանը տեղափոխվի «Ռեալ», եթե այդ թիմն «Ատլետիկոյից» ուժեղ չէ

Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Գաբի Ֆերնանդեսը կարծիք է հայտնել թիմի հարձակվող Անտուան Գրիզմանի ապագայի մասին: Իսպանացին պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք ֆրանսիացին կարող է տեղափոխվել «Ռեալ»:

«Գրիզմանին այլ թիմում չեմ պատկերացնում: Այնուամենայնիվ, պետք է ընդգծել, որ նա երիտասարդ է և կարող է աշխարհի ցանկացած թիմում հաջող հանդես գալ: Ամեն դեպքում «Ռեալ» տեղափոխվելու իմաստ չկա, որովհետև այս պահի դրությամբ այդ թիմն «Ատլետիկոյից» ուժեղ չէ»,- մադրիդիցների ավագի խոսքերն է մեջբերում «AS.com»-ը:

Նշենք, որ Գրիզմանը նախորդ հարցազրույցներում իրարամերժ խոսքեր է ասել: Դրանցից մեկում նա ասել էր, որ «Ատլետիկոյում» խաղալն անհնարին է դարձնում «Արքայական ակումբ» տեղափոխվելը, իսկ երեկ «Ռեալին» կամ «Բարսելոնային» միանալու մասին հարցին պատասխանել էր՝ «Ինչո՞ւ ոչ»:

Գրիզմանի ծառայություններով հետաքրքրված են նաև ՊՍԺ-ն, «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում