«Բավարիան» երկարաժամկետ կորուստ ունի

«Բավարիայի» եզրային հարձակվող Դուգլաս Կոստան կարող է բաց թողնել մրցաշրջանի հետագա ընթացքը:

Բրազիլացին ծնկի լուրջ վնասվածք է ստացել և հնարավոր է վիրահատության ենթարկվի,- տեղեկացնում է «Sport1.de»-ն:

26-ամյա ֆուտբոլիստը չի կարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Ռեալի» հետ դիմակայությանը:

Բունդեսլիգայի ընթացիկ խաղարկությունում Կոստան խաղադաշտ է դուրս եկել 19 անգամ, դարձել է 4 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում