«Բավարիա» – «Ռեալ» խաղի տոմսերի գնման 200 հազար հայտ է ստացվել

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Բավարիա» – «Ռեալ» առաջին հանդիպման տոմսերի գնման համար արդեն 200 հազար հայտ է ներկայացվել:

Յուրաքանչյուր մարդ, ում հայտը հաստատվել է, 35-180 եվրո արժողությամբ երկու տոմս գնելու հնարավորթյուն է ստացել,- տեղեկացնում է «Marca.com»-ը:

«Արքայական ակումբի» երկրպագուների համար հատկացվել է 2 800 նստատեղ: Հատկանշանակ է, որ Մադրիդում կայանալիք խաղի տոմսերի գները սկսվելու են 80 եվրոյից:

Հիշեցնենք, որ «Բավարայի» «Ալյանց Արենա» մարզադաշտը տեղավորում է 75 000 հանդիսական:

Հետևեք մեզ նաև Telegram-ում