Լակազետն ընդունել է «Ատլետիկոյի» առաջարկը

«Լիոնի» հարձակվող Ալեքսանդր Լակազետը համաձայնել է տեղափոխվել «Ատլետիկո»: Փետրվարին մադրիդցիների սեփականատեր Միգալ Անխել Խիլը հանդիպել է ֆրանսիացի հարձակվողի և նրա գործակալի հետ: Կողմերը բանավոր համաձայնության են հասել,- հայտնում է «Cope.es»-ը

Գործարքն ուժի մեջ կմտնի, եթե մարզական արբիտրաժային դատարանը (CAS) բավարարի մադրիդցիների տրանսֆերային արգելքը չեղյալ հայտարարելու դիմումը:

«Ատլետիկոն» դեռ չի պայմանավորվել «Լիոնի» հետ: Սպասվում է, որ ֆրանսիական ակումբը տրանսֆերի համար նվազագույնը 40 միլիոն եվրո է պահանջելու:

26-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2019 թվականի ամառը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում