«Ալաշկերտը» խզել է հարձակվողի հետ պայմանագիրը

Մարտի 22-ին «Ալաշկերտը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը հարձակվող Յուրի Ֆոմենկոյի հետ,- տեղեկացնում է երևանցիների մամուլի ծառայությունը:

30-ամյա ֆուտբոլիստը Ալաշկերտի» հետ պայմանագիր էր ստորագրել 2016 թվականի ամռանը:

Ընթացիկ առաջնությունում Յուրի Ֆոմենկոն մասնակցել էր 18 հանդիպման և խփել 2 գոլ: Առաջնության գարնանային հատվածում ուկրաինացին Արամ Ոսկանյանի թիմի կազմում խաղաժամանակ չէր ստացել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում