Գերմանիա–Անգլիա. Պոդոլսկին խփել է հրաժեշտի խաղի հաղթական գոլը (տեսանյութ, լուսանկարներ)

Դորտմունդում կայացել ընկերական հանդիպում Գերմանիայի ու Անգլիայի հավաքականների միջև, և ավարտվել է Բունդեսթիմի հաղթանակով՝ 1:0 հաշվով։

Այդ խաղը վերջինն էր Բունդեսթիմի հարձակվող Լուկաս Պոդոլսկու համար: 31-ամյա ֆուտբոլիստը դարձել է մրցավեճի հերոսը` 69-րդ րոպեին մոտ 25 մետրից կատարած փայլուն հարվածով հեղինակելով հաղթական գոլը:

Առաջին խաղակեսում Անգլիան ավելի լավ տպավորություն է թողել, սակայն չի իրացրել իր բազմաթիվ գոլային պահերը: Դրվագներից մեկում Ադամ Լալանայի հարվածից հետո գնդակը դիպչել է դարպասաձողին, իսկ քիչ անց դարպասապահ Մարկ Անդրե տեր Շտեգենն իր թիմին փրկել է, երբ Դելե Ալին մեն-մենակ էր դուրս եկել:

Պոդոլսկուն փոխարինել են 84-րդ րոպեին, նա արժանացել է մարզադաշտում հավաքված երկրպագուների ծափահարություններին:

Վինգերը Գերմանիայի հավաքականում ընդհանուր 130 հանդիպման է մասնակցել, որոնցում 49 գոլ է խփել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում