Հայաստանի առաջիկա մրցակիցը. Ղազախստանն ընկերական խաղ է անցկացրել (տեսանյութ)

Մարտի 26-ին Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակում կայանալու է Հայաստան – Ղազախստան հանդիպումը:

Այդ խաղին նախապատրաստվելու շրջանակում Ղազախստանի ընտրանին ընկերական մրցավեճ է անցկացրել Կիպրոսի հավաքականի հետ:

Առաջին կեսից հետո Ալեքսանդր Բորոդյուկի թիմը 1:0 հաշվով առջևում է եղել. կրնկով կատարած գեղեցիկ հարվածով աչքի է ընկել Թանատ Նուսերբաևը: Երկրորդ կեսում ղազախները երեք անպատասխան գնդակ են ընդունել և 1:3 հաշավով պարտություն կրել:

Ընկերական խաղ
Կիպրոս – Ղազախստան` 3:1
Գոլերը՝ Միտիդիս (56), Կատելարիս (62), Կրիրստոֆի (66) – Նուսերբաև (29)

Լուսանկարը` sports.kz-ի

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում