Բաուսան մեկ օր շուտ հայտնել է Արգենտինայի հավաքականի մեկնարկային կազմը

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Էդգարդո Բաուսան հայտնել է այն ֆուտբոլիստների ազգանունները, ովքեր առաջին րոպեներից մասնակցելու են Չիլիի ընտրանու դեմ Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի խաղին:

«Ալբիսելեստեի» հարձակման գիծը կազմելու են Լիոնել Մեսսին, Սերխիո Ագուերոն ու Գոնսալո Իգուաինը:

Արգենտինայի կազմը․ Սերխիո Ռոմերո – Գաբրիել Մերկադո, Նիկոլաս Օտամենդի, Մարկոս Ռոխո, Էմանուել Մաս – Խավյեր Մասկերանո, Լուկաս Բիգլյա, Անխել Դի Մարիա – Լիոնել Մեսսի, Սերխիո Ագուերո, Գոնսալո Իգուային:

Արգենտինան 12-րդ տուրից հետո վաստակած 19 միավորով գտնվում է որակավորման փուլի փլեյ-օֆֆի ուղեգիր տվող 5-րդ տեղում: Չիլին 20 միավորով 4-րդն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում