Օզբիլիսը խնդրել է իրեն տրանսֆերի հանել

Հայաստանի ազգային հավաքականի և «Բեշիկթաշի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, ամենայն հավանականությամբ, ամռանն այլ թիմ կտեղափոխվի:

27-ամյա ֆուտբոլիստը ստամբուլյան ակումբին խնդրել է ամռանն իրեն տրանսֆերի հանել,- գրում է Milliyet.com.tr-ն:

Օզբիլիսն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է ընդամենը 4 հանդիպման: Սպասվում է, որ «Բեշիկթաշը» դեմ չի լինի բաժանվել հայ ֆուտբոլիստից, ով հաճախակի վնասվածքների պատճառով չի հասցնում լավ մարզավիճակ հավաքել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում