Կատարյալ խայտառակություն. Հայաստանի պատանեկան հավաքականը պարտվել է 1:10 հաշվով

Քիչ առաջ Թուրքիայի Մանավգաթ քաղաքում ավարտվել է Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2016-2017թթ. առաջնության էլիտ-ռաունդի առաջին խմբի մրցաշարի առաջին տուրի Գերմանիայի և Հայաստանի Մ-17 հավաքականների միջև հանդիպումը: Արտակ Օսեյանի գլխավորած թիմը 1:10 հաշվով խայտառակ պարտություն է կրել:

Հանդիպման հաշիվը բացել են գերմանացիները, սակայն 30-րդ րոպեին Արմեն Հովհաննիսյանը հավասարացրել է հաշիվը: Հետագա 50 րոպեների ընթացքում (17 տարեկանները խաղում են 80 րոպե) հայ պատանիները 9 գնդակ են բաց թողել:

Մ-17. Եվրո-2017, Էլիտ ռաունդ
Առաջին խումբ. Տուր` 1
Գերմանիա – Հայաստան` 10:1

5՝ Դենիս Յաստրժեմբսկի՝ 1:0
30՝ Արմեն Հովհաննիսյան՝ 1:1
35՝ Գերման Կուրբաշյան (իգ)՝ 2:1
40+2 Դոմինիկ Բեկեր՝ 3:1
44 Էլիաս Աբուչաբակա ՝ 4:1
55 Նիկոլաս Գերիտ-Կյուեն 5:1
57 Էլիաս Աբուչաբակա ՝ 6:1
59 Սուրեն Հարությունյան (իգ) 7:1
70՝ Յան-Ֆետե Արփ՝ 8:1
75 Ռոբին Կեր՝ 9:1
80՝ Էրիկ Մայետչակ՝ 10:1

Հայաստանի Մ-17 հավաքականը հանդես է եկել հետևյալ կազմով՝

1. Էրիկ Մելիքսեթյան 3. Արտակ Ասատրյան 5. Կարեն Հովհաննիսյան 8. Արսեն Եղիազարյան (ա) 9. Արմեն Հովհաննիսյան 10. Ժիրայր Շաղոյան 14. Արսեն Սարգսյան 15. Գերման Կուրբաշյան 16. Ազատ Հարությունյան 17. Արամ Խամոյան 18. Էրիկ Ազիզյան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում