«Գլադիատորը» հրաժեշտի խաղում տապալեց «երեք առյուծներին» (ծաղրանկար)

Ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական աշխատանքը նվիրված է Լուկաս Պոդոլսկիին, ով հրաժեշտ է տվել Գերմանիայի հավաքականին:

Անգլիայի դեմ ընկերական մրցավեճում 31-ամյա ֆուտբոլիստը Բունդեսթիմի կազմում իր վերջին` 130-րդ խաղն է անցկացրել և խփած միակ գոլով հաղթանակ է պարգևել իր թիմին:

84-րդ րոպեին, երբ Պոդոլսկուն փոխարինել են, Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում միացվել է «Գլադիատոր» ֆիլմի հանրահայտ երաժշտությունը:

Մոմանին պատկերում է, թե հրաժեշտի խաղում Պոդոլսկին ինչպես է տապալում երեք առյուծների զինանշան ունեցող բրիտանացիներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում