Հայ գեղասահորդները աշխարհի առաջնությունում կպայքարեն օլիմպիական ուղեգրերի համար

Մարտի 29-ից ապրիլի 2-ը Հելսինկիում կանցկացվի գեղասահքի աշխարհի առաջնությունը: Այն նաև 2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի ընտրական մրցաշար է:

Հայաստանը աշխարհի առաջնությունում ներկայացված է լինելու երեք մրցաձևում: Մենասահքում հանդես կգան Սլավիկ Հայրապետյանը և Անաստասիա Գալուստյանը, իսկ պարային զույգերի մրցապայքարում՝ Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենակալ երկյակը:

-Օլիմպիական խաղերին մասնակցելու համար մարզիկները պետք է ընդգրկվեն 20 ուժեղագույնների ցանկ։ Բարդ խնդիր է, բայց մենք կպայքարենք։ Փխենչխան 2018-ին մասնակցելու երկրորդ և վերջին հնարավորությունը այս տարվա սեպտեմբերին Գերմանիայում կայանալիք ընտրական մրցաշարն է»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը

Հետևեք մեզ նաև Telegram-ում